RSS

Իզմիրի տիեզերագիտական ճամբար 2014

24 Sep

spacecampizmirԻզմիրի տիեզերագիտական ճամբար 2014

Նախագծի ղեկավար` Լևոն Արամյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներն արդեն 3 անգամ հաջողությամբ մասնակցել են Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին, որն աշխարհում գոյություն ունեցող ՆԱՍԱ-ի 4 ճամբարներից մեկն է` տարածաշրջանում առայժմ միակը: Ճամբարը վճարովի է (մեկ անձի համար 800$), սակայն նախորդ տարիների հաջող մասնակցությունը կրթահամալիրին ապահովում է մասնակցության կրթաթոշակներով: Այս տարի նույնպես «Տիեզերք» ակումբի սովորողները կմասնակցեն ճամբարին: Ստորև ներկայացված է ճամբարին նախապատրաստման և մասնակցության նախագիծը.

Նպատակը. Նախագծի նպատակն է հաջողությամբ նախապատրաստվել և մասնակցել 2014 թ. Իզմիրի տիեզերագիտական ճամբարին: Հիմնական նպատակներից է նաև ճամբարի մասնակիցների ընտրությունը ճիշտ և մրցակցային կազմակերպումը` մինչ այդ բոլոր ցանկացողներին (նաև այլ դպրոցներից) «Տիեզերք» ակումբի պարապմունքների միջոցով համապատասխան գիտելիքներ հաղորդելով:

Ժամանակացույցը. Սկիզբը` 2013 թ. հոկտեմբերի 1: Ավարտը` ճամբարից վերադարձ (նախնականորեն 2014 թ. օգոստոս):

Իրականացման ձևը.

  • Առաջին քայլը դա ճամբարին մասնակցելու հրավերի տարածումն է համացանցի, expo-ների,այցելությունների և այլ եղանակներով:
  • Ցանկացողների գրանցում (ավարտը մայիս, 2014 թ.):
  • Գրանցված մասնակիցների համար աստղագիտության, տիեզերագնացության և անգլերենի ինտենսիվ պարապմունքներ:
  • Մասնակիցների կողմից տիեզերագիտական անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարանի ստեղծում (միջանկյալ նախագիծ):
  • Մասնակիցների ընտրություն ըստ օբյեկտիվ ցուցանիշների` ձեռք բերած գիտելիք, մոտիվացիոն նամակ («ինչու եմ ցանկանում մասնակցել Իզմիրի տիեզերագիտական ճամբարին») անգլերենի իմացություն: (2014 թ. հունիս)
  • Ընտրված մասնակիցների նախապատրաստում ճամբարին` երգ, պար, Հայաստանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Տիեզերք» ակումբի մասին անգլերեն տեսանյութերի պատրաստում:
  • Ընտրված խմբով կարճաժամկետ ճամփորդություններ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր. տեղեկանալու համար խմբի` ճամփորդությունների մեկնելուն պատրաստ լինելուն: (հունիս և հուլիս ամիսներ)
  • Մասնակցություն ճամբարին և հայրենագիտական ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան (օգոստոս, 2014 թ.)

Ակնկալվող արդյունքները. Բոլոր գրանցվածներին աստղագիտությունից և տիեզերագնացությունից համապարփակ գիտելիքի հաղորդում: Գործնական գիտելիքների ձեռք բերում: Շփումների և կապերի հաստատում այլազգի սովորողների հետ: Ծանոթություն պատմական հայրենիքին: Հաջորդ տարվա համար նոր կրթաթոշակների ստացում:

This slideshow requires JavaScript.

 
Leave a comment

Posted by on September 24, 2013 in Uncategorized

 

Leave a comment