RSS
Video

Ճամփորդություն դեպի Սուրբ Ղազար

19 Nov

SAM_4344Ինչպես արդեն տեղեկացրել էի, կիրակի օրն իրականացրեցի հայրենագիտական ճամփորդություն դեպի Սուրբ Ղազար կղզի։

Օրն արևոտ էր և խոստանում էր ոչ մի կերպ չխոչնդոտել ճամփորդությանը։ Վենետիկ հասնելուն պես նստեցի ջրային ավտոբուս, որպեսզի գնամ Սան Մարկոյի հրապարակ, որտեղից էլ կարելի է գնալ Սուրբ Ղազար։ Սակայն երբ հասա տեղ, բացահայտեցի, որ բավական շուտ եմ հասել, որովհետև նավը մեկնելու է Սուրբ Ղազար 3 ժամ հետո։ Որոշեցի ժամանակ չկորցնել և մի լավ ուսումնասիրել տեղանքը և բացահայտել այնպիսի բաներ, որոնք աչքիցս վրիպել էին նախորդ 7 այցելությունների ընթացքում։ Մեծ ոգևորություն ապրեցի, երբ տեսա Սուրբ Խաչ մատուռը, որում Մխիթար Սեբաստացին և իր աշակերտները ծավալել են իրենց գործունեությունը, նախքան Սուրբ Ղազար կղզի տեղափոխվելը։

Ամեն դեպքում Սուրբ Ղազար գնացի տուրիստների այցելությունից մոտ 40 րոպե շուտ, որպեսզի փորձեմ Մխիթարյանների աստղագիտական գործունեության մասին մանրամասներ գտնեմ։ Երբ տեղ հասա, երկու քահանա կանգնած զրուցում էին։ Մոտեցա, ներկայացա, մանրամասն ներկայացրեցի կրթահամալիրը, ուսուցման մեթոդները, ակումբները և այցելությանս նպատակները։ Ի ուրախություն ինձ, նրանցից մեկն ինձ ուղեկցեց մի վայր, որը նախկին այցելությանս ժամանակ չկար՝ տպագրատուն-թանգարանը։

Այնուհետև ժամանեցին մյուս տուրիստները, որոնց հետ միասին էքսկուրսիա իրականացվեց, որը նույնպես անչափ տպավորիչ էր։ Այդ ընթացքում հասցրեցի մի քանի կարևոր հարցերի պատասխան ստանալ աստղագիտական գործունեության մասին, տեսնել աստղադիտակը, այն աշտարակը, որից որ դիտել են, երկնային քարտեզներն ու երկնոլորտը (գլոբուս, որի վրա ըստ երկնային կոորդինատների բաշխված են աստղերն ու համաստեղությունները), գրառումները տարբեր գրքերում և ամսագրերում։ Սակայն ուրախությանս չափ ու սահման չկար, երբ վերջում քահանան ինձ հանձնեց Հ․ Խորեն Սինանեանի կողմից տպագրված աստղագիտական հոդվածների երկու էջանոց ցանկն իր համառոտ բովանդակությամբ։ Համազասպը հայտնեց նաև իրենց պատրաստակամությունը՝ այս նախագծի իրականացմանը աջակցելու համար։ Հայտնեցին նաև որ այդ ցանկի հոդվածներից մեզ հետաքրքրողները կսկանավորեն և կուղարկեն մեզ։

This slideshow requires JavaScript.

Այսքանից հետո արդեն ինքս իմ կատարած աշխատանքից գոհ վերադարձա իմ սիրելի քաղաքներից մեկը՝ Պադովան, որում կյանքիս 1%-ից ավելին է անցել։

Այժմ ձեզ եմ ուզում այս 5 րոպե տևողությամբ տեսանյութի միջոցով ուղեկցեմ դեպի Վենետիկ՝ Սուրբ Ղազար․

 
Leave a comment

Posted by on November 19, 2013 in Uncategorized

 

Tags: , ,

Leave a comment